Հայերեն   English   Русский  
ներդրում
Թուրքիայում տնտեսության մասնավոր ոլորտում Ադրբեջանի կատարած ամենախոշոր ներդրման արդյունքում ստեղծված և 20 գործարանից կազմված «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողությունը կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
«Նաիրիտ» գործարանն ասես խորհրդային արդյունաբերության վերջին զարկերակն է, և գործարանի նախկին աշխատակիցները, որ մի ողջ կյանք են նվիրել նրան, փորձում են ամեն գնով կյանք հաղորդել մահամերձ հսկային:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևանում է ճարտարագիտության դոկտոր, ինքնաշխատ համակարգերի կառավարման բնագավառի գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի ԱՐՓԱ ինստիտուտի նախագահ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս Հակոբ Փանոսյանը:
«Новое время» պարբերականի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը ողջունում է Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում Հայաստանի իշխանությունների ներդրումը: Գրում է Gazeta.ru.-ն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին ...
«Եվս մեկ կարևոր ներդրում․ բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող Չեխական Tatra Trucks ընկերությունը Հայաստանում գործարան կհիմնի»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Կարեն Կարապետյանը:
Կառավարության որոշումներով բավարարվել են «Պրոֆպանել» և «Էսկո-ֆարմ» Որոշման նպատակն է թույլատրել «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների անհրաժեշտ տեխնիկական չափանիշները։ ...
Հայաստանին, պարզից էլ պարզ է, հիմա ավելի, քան երբևէ, փող է պետք, շատ փող: Առհասարակ ցանկացած տնտեսություն՝ սկսած անհատ ձեռներեցի փոքրիկ արտադրամասից կամ խանութից և վերջացրած ազգային և համաշխարհային տնտեսություններով, միշտ էլ փողի կարիք ունի: Մեր երկիրն էլ բացառություն չէ, փողի կարիք շատ-շատ ունի: Երկրներն էլ իրենց փողի կարիքը բավարարում են հիմնականում կա՛մ պետական պարտքով, կա՛մ ներդրումներով, երբեմն էլ՝ մասնավոր տրանսֆերտներով, ինչպես երկար տարիներ Հայաստանի դեպքում էր:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում: Թե որ ոլորտներում` դեռ հայտնի չէ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: