Հայերեն   English   Русский  
Սինգապուր
«Рёнхап» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինը մեծ հաջողություն է անվանել Սինգապուրում կայացած ԱՄՆ- Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի արդյունքները: Գրում է Russian.rt.com-ը:
Պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են Հյուսիսային Կորեայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները: Այս երկրները ֆորմալ առումով պատերազմական վիճակում էին 1953-ից ի վեր:
BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները Սինգապուրի գագաթնաժողովը Հյուսիսային Կորեայի «մեծ հաղթանակ» են անվանել: Գրում է Gazeta.ru-ն:
ABC հեռուստաընկերության փոխանցմամբ` Սինգապուրում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:
Հունիսի 12-ին տեղի կունենա պատմական հանդիպում. Սինգապուրի Սենտոսա կղզում առաջին անգամ կհանդիպեն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Սա այդ երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է լինելու: Մինչ այս Թրամփն ու Չեն Ինը բազմիցս հրաժարվել են հանդիպումից, սակայն հետո մտափոխվել: Ի վերջո, տեղի կունենա՞ արդյոք երկու երկրների ղեկավարների հանդիպումը, թե ոչ: Որևէ մեկը հստակ ասել չի կարող: Անգամ վերջին վայրկյանին ամեն ինչ կարող է չեղարկվել:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժթ Ինը կարող է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը, եթե Վաշինգթոնն ու Հյուսիսային Կորեան համաձայնության գան դրա շուրջ: Այդ մասին հայտնում է «Ренхап» լրատվական գործակալությունը` վկայակոչելով բարձրաստիճան մի աղբյուրի: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված է եղել չեղարկել Սինգապուրում կայանալիք ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է մտահոգություն ունենալ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու նպատակով Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովի համար ուղևորության ընթացքում ԿԺԴՀ-ում հեղաշրջում տեղի կունենա:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող է ներկա գտնվել հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է The Straits Times պարբերականը` հղում անելով ճապոնական Mainichi թերթին: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հավանաբար կհանդիպեն Սինգապուրում: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով անանուն պաշտոնյայի: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: