Հայերեն   English   Русский  
գազ
«168 ժամ» թերթը գրում է. «Էներգետիկ հարցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության հիմնական բանակցողը վերջին շրջանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Արդեն տևական ժամանակ նա բանակցությունների ու քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ` Հայաստանին մատակարարվող գազի գնի, ինչպես նաև ներքին սակագների ձևավորման վերաբերյալ։Բանակցությունները դեռ չեն ավարտվել, և արդյունքները հայտնի չեն։ Թեև վաղուց խոսակցություններ կան, որ բանակցությունների արդյունքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազը հաջորդ տարվանից վերստին ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ԵՄ-ի հետ կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ մտադիր է մինչև սեպտեմբեր լուծել երկրի տարածքով ռուսական գազի տրանզիտը Եվրոպա: Գրում է Russian.rt.com-ը:
Վիեննայի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը 14-ի է հասել: Այդ մասին հայտնում է Krone.at պորտալը: Գրում է Russian.r.com-ը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային շուկայում շարունակվում է գազի գնի անկումը։ Այս պահին գազի գինը տատանվում է 150-160 դոլար հազար խմ-ի համար։
«Польское радио» ռադիոկայանի փոխանցմամբ` Վարշավայում կայացած այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ գազի մատակարարումը Մոսկվայի համար քաղաքական զենք է: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգթոնը, խոչընդոտելով «Հյուսիսային հոսք 2-ին», Եվրոպային ստիպում է ավելի քան 30% թանկ ամերիկյան գազ գնել: Գրում է Gazeta.ru-ն:
Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ ռուսական «Գազպրոմը» որոշել է «Թուրքական հոսք» գազատարով Եվրոպա մատակարարվելիք գազի խողովակաշարն անցկացնել Բուլղարիայի, ապա Սերբիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
Հերթական նիստում կառավարությունը հաստատեց 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: