Հայերեն   English   Русский  
ֆորում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը:
«2 տարի առաջ իսրայելա-հայկական բարեկամության խումբը Քնեսեթում և ՀՀ Աժ-ում որոշում ընդունեց բարձրացնել այդ հարաբերությունները մինչև միջպետական մակարդակ: Ըստ դրա՝ որոշում կայացվեց հիմնել չքաղաքականացված հարթակ, որը հող կնախապատրաստեր մասնագետների միջև ընկերության և համագործակցության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմաժ ժամանակ ասաց պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Հունիսի 9-10-ը կանցկացվի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք բիզնես» 10-րդ հոբելյանական ֆորումը: Երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:
Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին և առաջին տիկին Օդետա Նիշանին կմասնակցեն Բաքվի գլոբալ 5- րդ ֆորումին, որը կանցկացվի մարտի 16-17: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Սփյուռքի հետ աշխատանքների կոմիտեին:
Նորմանդական քառյակի ներկայացուցիչներն այսօր Բեռլինում մանրամասն կքննարկեն այն թեմաները, որոնք բարձրացվել էին Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Հովիկ Չարքչյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ այսօր աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է: Նա մեջբերել է նաև գրողի ամենահայտնի վեպի՝ «Հարյուր տարվա մենության» ստեղծման պատմությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 6-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց պող. 2-16 համարների, Բրյուսովի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: