Հայերեն   English   Русский  
ցույցեր
Նոյեմբերի կեսերից Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման 4523 անդամի, որոնք բողոքի ակցիաներ են կազմակերպել ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրպարտություն է անվանել Ֆրանսիայում բողոքի ցույցերին ՌԴ մասնակցության վերաբերյալ հայտարարությունները: Գրում է Gazeta.ru-ն:
Շաբաթ օրը Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» հերթական ցույցը կկազմակերպվի: Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են անվտանգության ապահովման համար 89,000 ոստիկանի մոբիլիզացնել: Գրում է Esquire.ru-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Ֆրանսիայի մեկնել պատրաստվող կամ Փարիզում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հեռու մնալ այն վայրերից, որտեղ ընթանում են բողոքի ցույցեր։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով:
Լուսային նռնակներն այլևս ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ չեն կիրառվի:
Որոշումները կայացվելու են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։
Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդվել էր Երևանի Հերացու, Արմենակյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում 1987 թ. ծնված Թ. Ե.-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու, գլխին հարվածելու, մազերը քաշելու, տեսախցիկին հարվածելու և պայուսակի քուղը պոկելու մասին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: