Հայերեն   English   Русский  
Թիֆլիս
28-ամյա տաղանդավոր երիտասարդը գլխապտույտ հաջողություններ ուներ կանանց շրջանում, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց, ինչը շարժում էր շատերի նախանձը, որոնք ցանկանում էին ազատվել իրենց ախոյանից: Հանգուցալուծումը կայացավ, երբ նա հանդուգն պատասխաններ տվեց ցարական չինովնիկ Բելյաևին, այդ պատճառով ձերբակալվեց և աքսորվեց Դերբենդ:
Նոր շրջանի բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովա՝Հարություն Սայադյանը ծնվել է Թիֆլիսում:Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
- Հայրս՝ Գալուստ Բարիկյանը, Ղարսի Չուգունի կամրջի տակ մեծ ռեստորան և ճաշարան է ունեցել և ամեն երեկո, երբ կառքով վերադարձել է տուն, հարևան թուրքի երեխաները հերթ են կանգնել, թե ով պետք է առաջինը ձեռքը մեկնի, որ հայրս բռի մեջ ոսկեդրամ դնի,- պատմում է 88-ամյա Աննա Բարիկյանը,- նաև այդ ոսկիների շնորհիվ էր, որ 1919 թվին թուրքերը փրկեցին Ղարսի ազնվականներին և տեղափոխեցին Գյումրի:
Մերօրյա մեծահարուստները, այսպես կոչված` օլիգարխները, մեկուսացած են հասարակությունից: Նրանք շրջում են շքեղ մեքենաներով, թիկնապահներով և խուսափում են հասարակական լայն շերտերի հետ շփումներից: Նրանց չի հուզում շարքային քաղաքացին, և նրանց բարեգործությունը սահմանափակվում է սոսկ եկեղեցաշինությամբ: Բայց մի՞թե միշտ այդպես է եղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: