Հայերեն   English   Русский  
բալետ
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նա գտնվում է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ երեկոյան իսկական տոն էր։ Թատրոն էին շտապում մեծեր ու փոքրեր, իսկ շքամուտքից ներս հյուրերին դիմավորում էին ոչ ավել, ոչ պակաս՝ «Չիպոլինոյի» հերոսները իրենց գունագեղ ու վառ հագուստներով։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին և 12-ին տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան: Այսպիսով, Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը։
Օպերայի բեմում օրերս հանրահայտ «Ժիզելն» էր: Բալետային ներկայացումից հետո թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հոտնկայս երկար ծափահարում էր ու գոչում՝ բրավո: Հիացմունքն ուղղված էր ոչ միայն ներկայացմանը, այլև հատկապես ներկայացման ամենաերիտասարդ մասնակցին՝ Կոմս Ալբերտի դերակատար 17-ամյա Ռազմիկ Մարուքյանին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 5-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը:
Դեկտեմբերի 22-ին ցնցող հաջողությամբ կայացավ «Սպարտակ» բալետի պրեմիերան Գերմանիայի ամենահեղինակավոր թատրոններից մեկում՝ Bayerischen Staatsoper-ում: Բեմադրող դիրիժորն էր Կարեն Դուրգարյանը: Պրեմիերային կհաջորդեն ևս 11 ներկայացումներ, որոնք նույնպես կղեկավարի Մաեստրոն: <
Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» բալետը հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխություն 2016-ի շրջանակներում մրցանակի է արժանացել: Մրցանակները տրվել են տեսանյութի պրոդյուսերներ Դիանա և Չարլզ Պասկերյաններին:
«Բարեկամություն» պետական անսամբլը Շվեդիայի արքայական բալետի մենապարող՝ Արսեն Մեհրրաբյանի հետ համատեղ հանդես կգա հոբելյանական համերգով:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը մի շարք ծրագրեր է պատրաստում, որոնք կներկայացվեն միջազգային բեմերում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: