Հունիսի 28-ից Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Մինչև 20 տարեկանների ազգային ընտրանին էլ նախապատրաստվում է հուլիսին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Այս օրերին հավաքականները մարզումներ և ստուգողական հանդիպումներ են անցկացնում Երևանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը խոսել է տարվող աշխատանքների, ակնկալիքների և թիմերի մասին: