Հայերեն   English   Русский  
ոռոգման ջուր
Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա սկսած Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման էր եկել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, որը պնդում էր, որ համայնքի բնակիչների մեծ մասը պայմանագիր չունեն Ջրային կոմիտեի հետ։Բնակիչներն էլ հակադարձեցին. ՋՕ–ի հետ պայմանագիր ունեն, սակայն ջուր չեն ստանում, իսկ ՋՕ ներկայացուցչի խոսքով՝ 520 հեկտարից միայն 140 հեկտարը պայմանագիր ունեն։
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, որ առավոտից բողոքի ակցիա են սկսել Կառավարության շնեքի դիմաց, քիչ առաջ նստացույց սկսեցին: Նրանք բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։Գյուղացիների խոսքով՝ համայնքի բնակիչները ոռոգման ջրի սակավության պատճառով թշնամացել են. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, ...
Ոռոգման ջրի խնդիր Հայաստանում պետք է, որ չլիներ:
Այս տարվա ձնածածկույթի բացակայության պատճառով գյուղաբնակները ոռոգման խնդիր ունեն: Սա դարձել է օրակարգային, ու որքան էլ պատկան մարմինները վստահեցնում են, որ մինչ ոռոգման սեզոնը ջրամբարները կլցվեն, գյուղաբնակները չեն սփոփվում:
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղն իր անունը ստացել է հնում տարածաշրջանի միակ գետով գյուղը լինելու համար. «բաղանիսը» «բաղնիք» բառի հոմանիշն է։ Ժամանակին ջրի խորհրդանիշ եղած գյուղը մինչև վերջերս ոռոգման ջրամատակարարման պատշաճ համակարգ չուներ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան և Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ շուրջ 27 կմ հեռու գտնվող ակունքի ջուրը այսուհետ կհասնի նաև գյուղին։
2016 թվականի մասին խոսելիս պետք է շեշտը դնել խմելու ջրի համակարգի մեկ օպերատորի մրցույթին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ ամփոփելով տարին:
«Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ կունենանք 100 %-ով հաշվառվող ոռոգման ջուր: Սա լինելու է համակարգում արդեն իսկ մեկնարկած ռեֆորմների հիմնական նպատակներից մեկը»,- այս մասին, ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում ընդունելով Համաշխարհային բանկի ջրային ոլորտի առաքելության պատվիրակությանը, ասաց Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:ՀԲ պատվիրակության հերթական այցի նպատակը Կոմիտե Հայաստանի ջրային ոլորտում PPP (պետական-մասնավոր գործընկերության) 15-ամյա փորձի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի ներկայացումն է ...
յսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում Նիոնում կայացավ 2017-18թթ. Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Канцлер Германии Ангела Меркель провела телефонный разговор с избранным президентом США Дональдом Трампом. Передает Gazeta.ru
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: