Հայերեն   English   Русский  
պատմական Հայաստան
1 թվականին հայոց Արտաշեսյան Էրատո թագուհին հրաժարվեց գահից: Արտաշեսյան հարստությունը մարեց: Օգտվելով առիթից՝ հռոմեական զորքը գրավեց Հայաստանը: Սակայն Հռոմն անկարող էր Մեծ Հայքի թագավորությունը սովորական հռոմեական պրովինցիայի վերածել: Նրանք հայոց կառավարումն իրականացնում էին դրածո թագավորների միջոցով: Եվ առաջին դարում հայոց գահին բազմեցին նաև ազգությամբ վրացի գահակալներ:
Մ.թ.ա. 200 թ. Երվանդունյաց տոհմի կրտսեր ճյուղից ոմն Արտաշես սելևկյան բանակով մտավ Հայաստան, սպանեց հայոց Երվանդ Դ արքային, երկիրը դարձրեց օտարահպատակ և դարձավ Մեծ Հայքի սելևկյան կառավարիչ: Հակապետական ու ապազգային քայլ, որ կարելի է դավաճանություն համարել: Սակայն, 10 տարի անց նույն Արտաշեսն ապստամբեց սելևկյանների դեմ, Մեծ Հայքի անկախությունը հռչակեց և ամուր պետություն հիմնեց: Չնայած նա Երվանդունյաց արքայատոհմից էր, նրան հաջորդած գահակալները նրա անվամբ կոչվեցին Արտաշեսյան: Եվ Արտաշեսյանները (մ.թ.ա. ...
Մ.թ.ա. VII դարում Արարատյան թագավորությունը թուլացել ու պառակտվել էր:
Մեր հասարակության մեջ տարածված թյուր կարծիք կա, թե հայը քրիստոնյա ազգ է. Ավելին, ամբողջ աշխարհին փորձում ենք հավատացնել, թե հենց մե՛նք ենք առաջինը քրիստոնեություն ընդունել: Մինչդեռ 208 թ. Եդեսիայի ասորական թագավորությունն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ինչ վերաբերում է հայերիս քրիստոնյա լինելուն՝ ամենահամեստ հաշվարկներով ներկայումս աշխարհում (հիմնականում՝ Թուրքիայում) 10 միլիոն մահմեդական հայ է ապրում:
Զաքարյանների տոհմի պատմությունը համեմատաբար լավ է ուսումնասիրված, այսուհանդերձ քիչ չեն անպատասխան ու վիճելի հարցերը: Խնդիրն այն է, որ Զաքարյանների պատմության, ծագման և գործունեության առնչությամբ իրենց հավակնություններն ու դիրքորոշումներն ունեն վրաց գիտնականները:
«Անկախի» հարցազրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի հետ, որն իրականացնում է պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման աշխատանքներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: