Հայերեն   English   Русский  
Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Մախմուդյանը:
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի աշխարհահռչակ արեւելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված` իր նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին:Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: