Հայերեն   English   Русский  
Իրան
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին նշանակել է Ուկրաինայում Իրանի դեսպան:Ուկրաինայում Իրանի նորանշանակ դեսպանն ավարտել է Թեհրանի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը: Նա 1992-1996-ին զբաղեցրել է Եթովպիայում Իրանի դեսպանի պաշտոնը, իսկ 2002-2006-ին՝ Բանգլադեշում Իրանի դեսպանի պաշտոնը:Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին ուղևորվել է Կիև, որտեղ կփոխարինի նախկին դեսպան Աքբար Հաշեմիին:Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:«Ինչպես երկու շաբաթ առաջ հրապարակված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի զեկույցը, այնպես էլ հունիսի 20-ին հրապարակված Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև միջանկյալ համաձայնության իրականացման հատուկ զեկույցը, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: