Հայերեն   English   Русский  
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել են 253 մլն դրամով: Սակայն այս ցուցանիշը կառավարությանը չի բավարարում, և բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանում բիզնեսով զբաղվելու գրավչությունը:
2019թ. սեպտեմբերի 16-20-ը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ Թաուն քաղաքում ԻՍՕ շաբաթի շրջանակներում տեղի ունեցավ Միջազգային ստանդարտացման կազմակերպության (ԻՍՕ) 42-րդ վեհաժողովը: Աշխարհի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների շարքում համաժողովին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարությունն իր հերթական նիստի ժամանակ հաստատեց ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը:
Սեպտեմբերի 13-ին ժամը 13:00-ից մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը հանդիպում են ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու ...
Հայազգի գործարարների գիտելիքները եւ պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, եւ ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։ Այս մասին Իրան-Հայաստան առեւտրական պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր՝ օգոստոսի 23-ին, հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆերմերներ, գյուղոլորտի այլ պատասխանատուներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: