Հայերեն   English   Русский  
Ջեբրան Բասիլ
Այսօր Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է CNN հեռուստակայանին, որ Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցելու հունիսի 25-26-ը Մանամայում ԱՄՆ-ի կազմակերպած «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին:
Մայիսի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիբանանցի գործընկերոջ Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այց կատարեց Լիբանան: Այցելությունը մեկնարկեց Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպումով։Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին` Լիբանանի վարչապետն ասաց, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` վարչապետ Սալամը նշեց, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: