Հայերեն   English   Русский  
Սերգեյ Սմբատյան
Փետրվարի 20-ին ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը՝ նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը։
Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։
Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 13-ամյակը։
Փետրվարի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։
Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Մեծ աղետի 30-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես եկավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ բեմերից մեկում՝ Նյու Յորքի հռչակավար Քարնեգի հոլում, համերգասրահ, որտեղ բեմ բարձրանալը շատ երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի երազանքն է։
Նոյեմբերի 23-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: