Հայերեն   English   Русский  
Թուրք-իսրայելական հարաբերություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով իրեն բռնապետ էր անվանել: Անկարայի Փուրսաքլար շրջանում ժողովրդի առջև ելույթ ունեցած Էրդողանը Նեթանյահուհին դաժան մարդասպան է անվանել:
Հայոց ցեղասպանության ճանաչման և անգամ քրդերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցերն են առաջ քաշվել Իսրայելի Կնեսետում: Պատճառը սրված թուրք-իսրայելական հարաբերություններն են: Իսկ երկու երկրների հարաբերություններում հերթական լարման պատճառը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացելը և դրա հետևանքով պաղեստինա-իսրայելյան հարաբերությունների սրացումն է: Եղան անգամ բախումներ իսրայելցի զինվորականների և պաղեստինցի ցուցարարների միջև, որին զոհ դարձան շուրջ վեց տասնյակ քաղաքացիական անձինք, հարյուրավորները վիրավորվեցին: ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի նկատմամբ վերջին տարիների ընթացքում կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել:
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն մեկնել է մայրաքաղաք Թել Ավիվ՝ փետրվարի 7-8- ին պաշտոնական բանակցություններ վարելու համար: Ավջըն առաջին թուրք նախարարն է, ով 2010 թ. «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո այցելել է Իսրայել:
Թուրքիան և Իսրայելը վեց տարվա մեջ առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, խորհրդակցությունները կանցկացվեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 1-ին:
Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից հետո նշանակել է այդ երկրում իր դեսպանին: Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրի խորհրդարանի կողմից ավելի վաղ վավերացված համաձայնագիրը՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված և վարչապետին ներկայացված «Թուրքիայի Հանրապետության և Իսրայելի միջև փոխհատուցման ընթացակարգի համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրինագիծը» վարչապետ Բինալի Յըլդըրըմի ստորագրությամբ ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (TBMM) ղեկավարությանը:
Թուրքիայի խորհրդարանը վավերացման նպատակով ստացել է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, հաղորդում է թուրքաիան «NTV» հեռուստաալիքը:
« Իսրայելի իշխանությունները չեն պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ` Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ վատթարացնելու գնով»: Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքս Գոլդման-Շայմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: