Հայերեն   English   Русский  
Քեթի Փերի
Բաժանումից մեկ տարի անց երգչուհին և դերասանը վերսկսել են իրենց հարաբերությունները
Երգչուհի Քեթի Փերին, մոդելներ Ջիջի Հադիդն ու Ադրիանա Լիման չեն մասնակցի հաջորդ երկուշաբթի Շանհայում կայանալիք Victoria's Secret նորաձևության շոուին, քանի որ Չինաստանը հրաժարվել է նրանց մուտքի արտոնագիր տալ:
Աշխարհահռչակ երգչուհիներ Թեյլոր Սվիֆթի և Քեթի Փերիի միջև սառը պատերազմի մասին վաղուց են լեգենդներ հյուսվում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Քեթի Փերիի պատճառով Թեյլոր Սվիֆթի համաշխարհային շրջագայությունից օրեր առաջ նրա պարողների խումը լքեց երգչուհուն:
Հայտնի հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի հետ բաժանումից հետո երգչուհի Քեթի Փերին սկսել է ավելի հաճախ ամենատարբեր պատճառներով լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել: Հերթական անգամ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու գլխավոր պատճառը Բեվերլի Հիլզում երգչուհու ձեռք բերած նոր շքեղ առաձնատունն է: Առանձնատան արժեքը 19 միլիոն դոլար է կազմել: Գրում է Popcornnews.ru.-ն:
Այսօր արևմտյան լրատվամիջոցները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ երգչուհի Քեթի Փերին և դերասան Օռլանդո Բլումը որոշել են դադարեցնել իրրենց հարաբերությունները: Այդ մասին հայտարարել են երգչուհու պաշտոնական ներկայացուցիչները: Գրում է Elle.ru.-ն:
Նախօրեին Լոնդոնում կայացած Brit Awards ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում երգչուհի Քեթի Փերիի ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կերպարներով հագնված «կմախքներ» են բեմի վրա հայտնվել: Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
Սուրբ ծնունդը հրաշքների և բարի գործերի իսկական ժամանակաշրջան է, և հայտնի հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու աշխարհահռչակ երգչուհի Քեթի Փերին քաջ գիտակցում են այդ հանգամանքը: Օրեր առաջ աստղային զույգը այցելել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց (Children’s Hospital Los Angeles) և այնտեղ գտնվող փոքրիկներին իսկական ամանորյա անակնկալ մատուցել: Գրում է Spletnik.ru.-ն:
Այս տարի սուպերմոդել Հայդի Քլումը, որը Հելոուինի իր կոստյումների համար արժանացել էր «Կերպարանափոխությունների թագուհի» կոչմանը, լուրջ մրցակիցներ ունի: Այս անգամ «Լավագույն կերպար» անվանակարգում հեշտությամբ հաղթանակ կարող են գրանցել Քեթի Փերին և Օռլանդո Բլումը, որոնք դերասանուհի Քեյթ Հադսոնի կազմամերպած հավաքույթին ներկայացել են Հիլարի և Բիլ Քլինթոնների կերպարներով: Գրում է Spletnik.ru.-ն:
Հուլիսի 1-ին երգչուհի Քեթի Փերին թվիթերում պատմական ռեկորդ է սահմանել, քանի որ վերջինիս հետևորդների թիվը գերազանցել է 90 միլիոնը: Քեթիի Փերիին նման պատմական ռեկորդի կապակցությամբ շնորհավորել է հենց սոցիալական ցանցի տնօրինությունը. «Քեթի Փերիին շնորհավորելու ժամանակն է: Հաշվի առնելով հրավիրվածների 90 միլիոն թիվը, մեզ շատ մեծ պարահրապարակ է հարկավոր»: Գրում է Popcornnews.ru.-ն:
Ապրիլի 8-ին ավելի քան 3500 հայ Լոս Անջելեսում հավաքվել էր Ադրբեջանի հյուպատոսարանի առջև՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումները դատապարտելու նպատակով: Ցուցարարները, որոնք հավաքվել էին Ուիլշիր ծառուղիում և Գրեմվիլ պողոտայում, նստեցին փողոցի կենտրոնում՝ արգելափակելով երթևեկությունը արևելյան և արևմտյան կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: