Հայերեն   English   Русский  
երաշտ
Իրանցի գեներալը մեղադրում է Իսրայելին ամպերը գողանալու և եղանակը մանիպուլացնելու մեջ: Նրա խոսքով սա կարող է Իսլամական Հանրապետությունում երաշտի պատճառ դառնալ:
Արդեն ձմռան երկրորդ ամիսն էլ համարյա կիսվեց, բայց տեղումներ այդպես էլ չկան: Աշունը, կարելի է ասել, առանց անձրևների էր, ձմեռն էլ՝ անձյուն: Մի կողմից՝ սա լավ է ազգաբնակչության համար այն առումով, որ ջեռուցման համար այս տարի փոքր-ինչ ավելի քիչ կվճարեն: Լավ է նաև վարորդների համար. մերկասառույցներ, անանցանելի ճանապարհներ չկան, մեքենա վարելն ավելի հեշտ է: Բայց մյուս կողմից՝ առանց տեղումների տարին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել գյուղատնտեսության համար, եթե դեռ չի առաջացրել: Որովհետև, եթե տեղումներ չկան, ...
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները Իրաքի Քիրքուք նահանգում գրեթե 3 հազար անձանց են առևանգել: Գրում է Gazeta.ru.-ն:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի առնվազն 330 միլիոն բնակիչներ տուժել են երաշտից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ Եթովպիայի կառավարության` այն մարդկանց թիվը, որոնք երկրում սկսված երաշտի պատճառով սննդի ծայրեհեղ կարիքի մեջ են հայտնվել, հասել է 10.1 միլիոնի:Նրանց կեսից ավելին երեխաներ են, հայտնում է Փրկենք Երեխաներին հիմնադրամը` ավելացնելով, որ խաղաղօվկիանոսյան Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով երկրում սկսված երաշտն ամենաուժեղն է վերջին 50 տարիների ընթացքում:ՄԱԿ-ի երեխաների օգնության հիմնադրամի հաշվարկներով նոյեմբեր ամսին սովի վտանգի ենթարկված եթովպացիների թիվը կազմում էր 8.2 միլիոն մարդ:
Մարտունիում հարյուրավոր հեկտար խոտհարքներ ու հացահատիկի տասնյակ հեկտար արտեր այս տարի չեն հնձվել. պատճառը վաղուց չտեսնված երաշտն էր: Այստեղ մայիսի սկզբից մինչև օգոստոսի վերջը տեղումներ չեն եղել, ջերմաստիճանն էլ սովորականից բարձր էր: Տեղի գյուղացին ձեռնունայն է մնացել` վարկերի ու պարտքերի տակ կքած:
Հյուսիսային Կորեան հայտնել է, որ երկրում մեկ դարի ընթացքում ամենաուժեղ երաշտն է, ինչը մեծ վնաս է գյուղատնտեսությանը:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ամեն անգամ հաճույքով է ժամանում «հավերժական քաղաք»՝ Հռոմ, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ականատես լինել պատմամշակութային հարուստ ու անկրկնելի ժառանգության: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ այդ ժառանգության համայնապատկերում իր ուրույն տեղն ունի նաև հայկական մշակույթը, ինչը, ըստ նրա, պատահական չէ, քանի որ հայ և իտալացի ժողովուրդները պատմական կապերի ու համագործակցության հարուստ անցյալ ունեն: Նախագահը ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: