Հայերեն   English   Русский  
Պապիլոմա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:
Ճիշտ է, պապիլոման բարորակ նոյագոյացություն է համարվում, սակայն հազվադեպ, բայց այն կարող է վերածվել չարորակ գոյացության: Պարզապես պետք է տեղյակ լինել դրա մասին : Իսկ այս խնդրից իսպառ ազատվելու համար հատուկ հակավիրուսային թերապիա է իրականացվում:
Պապիլոմա ունի մոլորակի բնակչության մեծամասնությունը, բարեբախտաբար, այն ոչ բոլորի մոտ է ակտիվ վիճակում: Շատերի մոտ այն առաջանում է անութափոսերում, սա ունի մաշկի գույն կամ ավելի մուգ գույնի է, պարանոցին, ձեռքերին, կրծքին: Հատկապես տհաճություն են պատճառում պարանոցի պապիլոմաները, որովհետև դրանք նաև տեսանելի են ու անընդհատ քսվում են հագուստի օձիքին, երբեմն էլ վնասվում: Իսկ ինչպե՞ս կարելի է առավելագույնս արդյունավետ ազատվել դրանցից:
Պապիլոման վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու պապիլոմայի վիրուսն է: Այս հիվանդությունը բժշկությունը որակում է որպես բարորակ նորագոյացություն, որը հիմնականում մարդուն լուրջ հետևանքներով չի սպառնում: Այդուհանդերձ, այն բուժել հարկավոր է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: