Հայերեն   English   Русский  
«Հայկական վերածնունդ»
Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը:
Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և անհրաժեշտություն է առաջացել հնչեցնել քաղաքական գնահատականը: Այս մասին ասված է ԱԺ ընտրություններում 3.72 տոկոս ձայն համավաքած և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայկական վերածունդ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 2-ին, բացի ընտրությունների օր լինելուց, կլրանա անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մեկ տարին: Ուստի կարևոր է հասկանալ, թե ընտրություններին մասնակցող, այսինքն` երկրի հետագա քաղաքական և գործադիր կառավարումը ստանձնել պատրաստվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպես է ընկալում առկա վիճակը, ինչ դասեր է քաղել ապրիլյան պատերազմից և ինչ լուծումներ է առաջարկում մեր բանակի, զինված ուժերի ու երկրի պաշտպանության համար:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ օրերս Չարենցավան քաղաքի ՀՎԿ-ի կառույցը փակվել է, եւ մոտ 100 հոգի դիմում է ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու համար։
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով որ կուսակցություններն էլ որ անցնեն խորհրդարան, որ կուսակցությունն էլ կազմի կայուն քաղաքական մեծամասնություն և ստանձնի երկրի ղեկավարումը, միևնույն է, Արցախի հիմնախնդիրը լինելու է արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցը: Ուստի փորձենք հասկանալ, թե ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից որ մեկն ինչպես է պատկերացնում Արցախյան հակամարտության կարգավորումը, ու այս առումով ...
Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը արձագանքել է վերջին օրերի հայտարարություններին, երբ մեկը մյուսի հետեւից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ:
«Օրինաց երկիր» կուսակցության վարչություն հայտարարություն է տարածել.
Գյումրում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախօրեին մամուլում կրկին շրջանառվեց քաղաքապետի թեկնածուներից՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մասին այն տեղեկությունը, թե 1988-ին նա հափշտակել է երկրաշարժից հետո աղետի գոտու վերածված Գյումրիի բնակիչներին օգնություն ուղարկած կաթի փոշին:
Վանաձորում այսօր` հոկտեմբերի 10-ին, Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: