Հայերեն   English   Русский  
բերման ենթարկվածներ
Օգոստոսի 19-ին, ժամը 3:30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:
Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր` օգոստոսի 8-ին, ակցիա անցկացնող ցուցարարների և քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջև քիչ առաջ վիճաբանություն սկսվեց, որից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց:
Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որ բողոքի ակցիա էին սկսել Կառավարության շենքի առաջ, հայտարարեցին, որ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու ոստիկանության աշխատակիցները առանց որևէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երևանի Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Մոսկվայի կենտրոնում ոստիկաններն ու ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգի խախտման համար շուրջ 295 մարդու են բերման ենթարկել: Գրում է Russian.rt.com-ը:
Երեկ՝ հուլիսի 9-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել մեծ թվով «օրենքով գողեր»։
Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր՝ հունիսի 19-ին բողոքի ակցիա իրականացնող 2 ցուցարարների ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։Նրանցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը՝ իշխանության աջակիցներից: Նրանք այս պահին գտնվում են Շենգավիթի ոստիկանության բաժնում:
2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 00.20 րոպեի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 5 երիտասարդներ, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ՝ բարձրաձայն գոռալով և քաշքշելով միմյանց:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ այսօր Ֆրանսիայի ոստիկանությունը ողջ երկրում «Դեղին ժիլետների» ցույցերի մոտ հազար մասնակցի է բերման ենթարկել հակաիրավական գործողությունների համար: Այդ մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: