Հայերեն   English   Русский  
ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման ...
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը և Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական արդյունքները:
Ոստիկանի մասնագիտությունն ընտրած հայր և որդիներ Մանուչարյանները, ընտանիքով ծառայելով պետությանն ու ժողովրդին, հպարտ են իրենց կարևոր գործի համար: Հայրը՝ փոխգնդապետ Հրաչիկ Մանուչարյանը, ծնված լինելով Վրաստանի Հանրապետությունում, սկզբում Թիֆլիսի քննչական մեկուսարանում է աշխատել, որտեղից գործուղվելով Ռոստով՝ իրավաբանական կրթություն է ստացել այնտեղ: Երկրաշարժից հետո էլ տեղափոխվելով Հայաստան՝ Վանաձոր, որպես ոստիկան աշխատել է սկզբում քաղաքին կից՝ Վանաձորի ներքին գործերի պահպանության բաժնում, այնուհետև մինչև ...
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում մասնակցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը: Այս կառավաությունն աշխատելու է մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են սույն թվականի նոյեմբերի 1-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: