Հայերեն   English   Русский  
գիտություն
«Լավ գիտնականը, այո, իր ֆինանսավորման խնդիրները կարող է լուծել, բայց այդ ճանապարհը բարդ է, որոշ ոլորտներում էլ պետության աջակցությունն անհրաժեշտություն է։ Իմ կարծիքով՝ գիտության զարգացումը պետք է լինի ոչ թե անհատների պատասխանատվությունը, այլ համակարգային մոտեցում է հարկավոր, հատկապես՝ հիմնարար հետազոտություններում»,- ասում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաների բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Վահագն Մուրադյանը՝ մեկնաբանելով ...
2017 թվականի հունվարից Երևանի պետական համալսարանի կազմում ստեղծվել է Ֆարմացիայի ինստիտուտը: Սա նոր մոդել է՝ ինստիտուտ համալսարանի ներսում, որ իր էությամբ, կարելի է ասել, համարժեք է ֆակուլտետին, բայց ավելի լայն գիտահետազոտական, ինովացիոն և ներդրումային գործառույթներով: Սա եվրոպական մոդել է, որն այսօր բավականին արդյունավետ կիրառվում է Ռուսաստանում, Ղազախստանում, մի շարք եվրոպական երկրներում: Ռուսաստանում արդեն 15 առաջատար համալսարաններ կիրառում են այս մոդելը. ֆակուլտետները միացնում են, խոշորացնում ...
Ոչ հայկական անունով նվիրյալ հայուհի. թերևս այսպես կարելի է բնորոշել հնագետ Ինեսա Կարապետյանին, որն իր ողջ կյանքը նվիրել է հայոց պատմության նյութական ժառանգության ուսումնասիրությանը։
Ընթացիկ տարում պետբյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է 7 տոկոսով։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն առանց այդ էլ սուղ էր։ Միջազգայնորեն ընդունված է, որ գիտության զարգացման համար ֆինանսավորումը պետք է կազմի երկրի ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ նվազագույն գումարից պակաս էր 4 անգամ, այդուհանդերձ դա էլ է կրճատվել։
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) 60-ամյա կենսագրություն ունի, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:
Գիտության կազմակերպման և ոլորտի զարգացման տեսանկյունից 2017-ը Հայաստանում անհաջող տարի էր, 2018-ից էլ, առկա իրողություններով պայմանավորված, դրական ակնկալիքներ չկան:
Ջրային էկոհամակարգերի մշտադիտարկման համար նախատեսված գեոֆիզիկական դիտակայանի հիմնում, հսկման և իրազեկման սեյսմիկ համակարգի ստեղծում և սեյսմիկ տվիչների բրենդային արտադրություն:
Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը դեկտեմբերի 4-ին մեկնարկել է ՀՌՀ 20-ամյակին նվիրված 12-րդ ամենամյա գիտաժողովը: Այս տարվա գիտաժողովին ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար և հասարակական գիտական ուղղություններով ներկայացվելու է ավելի քան 331 զեկույց:
Կառավարության՝ գիտության կիրառական ուղղություններին զարկ տալու հայտարարությանն արձագանքելով՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) կառավարությանն է ներկայացրել ինովացիոն առաջարկների փաթեթ։ Գրքույկում ներկայացված երեք առաջարկների հեղինակը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն է։ Այդ առաջարկների, Հայաստանում գիտության ներկայի ու ապագա հեռանկարների մասին «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանի հետ։
Հայաստանում գիտության զարգացման առաջնային նախապայմանը գիտական արդյունքների և գիտնականի աշխատանքի գնահատումն է միջազգային չափանիշներով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: