Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Ս.-ին: