Հայերեն   English   Русский  
Հայաստան
«Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից ելնելով՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներներում: Փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: ...
Փետրվարի 22-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ծառուկյան» դաշինքը դեռեւս չի հրապարակում ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների ամբողջական ցանկը։ Հրապարակվել է միայն համապետական ցուցակի առաջին տասնյակը։NEWS.am–ին հաջողվել է ճշտել որոշ ընտրական տարածքներում առաջադրված առանցքային թեկնածուների անունները։ Այսպիսով, Արմավիրի մարզի ընտրական տարածքում առաջադրվել են հանրությանը քիչ թե շատ հայտնի հետեւյալ թեկնածուները. ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը եւ Հրանտ Դավթյանը։
Մանուկյան քույրերը վաղուց ուզում էին համատեղ մի գործ սկսել, որը բոլորի մասնագիտությունները կհամադրեր: Էլենը մասնագիտությամբ լեզվաբան և քաղաքագետ է, բայց երկար տարիներ աշխատելով բիզնեսի ոլորտում՝ ձեռք է բերել նաև տնտեսագիտական գիտելիքներ ու հմտություններ: Մյուս քույրը՝ Ինգան, դիզայներ է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան: Երրորդ քույրն էլ գրաֆիկական դիզայներ է: Փնտրում էին մի ոլորտ, որը Հայաստանում թույլ էր կամ չկար, կամ թեկուզ կար, բայց զարգանալու մեծ պոտենցիալ կարող էր ունենալ:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած Թալիշի ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից, «Թալիշի մշակույթի հանրապետական կենտրոնի» կառավարման խորհրդի անդամ Շահին Միրզոևի և նրա ընտանիքի գտնվելու վայր, այնուհետև՝ ընդունել նրան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայազգի Յանա Եգորյանը, որը բնակվում է Ռուսաստանում և միջազգային սպորտում հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հերքել է իր վերջին աղմկահարույց հարցազրույցի ժամանակ արված մի շարք արտահայտություններ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր խոսքերը:Այս մասին հաղորդում է rusarminfo-ն:Նշենք նաև, որ Յանան հայտարարել էր, որ եթե ևս մի անգամ հանդիպի «Экспресс-газета» օնլայն թերթի լրագրողին, ապա իր սուսերը կարող է կեղտոտվել:Սպորտսմենուհուն հատկապես ...
DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս:
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ տեղ չեն գտել առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում, ինչը նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում նրանք միանշանակ չեն լինելու,հաղորդում է news.am-ը։ Այս ցանկի մեջ կան գրեթե բոլոր խորհրարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, իսկ «Ժառանգությունն» խմբակցությունն՝ ամբողջությամբ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: