Հայերեն   English   Русский  
Վլադիմիր Պուտին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում և հայտնել, որ կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ առճակատման են ձգտում: Գրում է Gazeta.ru-ն:
Թրամփի և Պուտինի պատմական հանդիպումից ի վեր կրքերը չեն հանդարտվում։ Եթե ռուսական ԶԼՄ-ները ազդարարում են հաջող հանդիպման մասին՝ ապագայի համար դրական ակնկալիքներ ունենալով, ինչպես, օրինակ՝ քայլեր երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում, ապա արևմտյան ԶԼՄ-ները հանդիպումը որպես «խայտառակություն» են գնահատում, իսկ Թրամփին՝ «դավաճան»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կիսում է 2016 ընտրություններում «ռուսական միջամտության» մասին ԱՄՆ-ի հետախուզության կարծիքը: Այդ մասին Թրամփը հայտարարել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիան դրական է համարում Հելսինկիում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովի արդյունքներն ահաբեկչության և կիբեռհարձակման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են շատ կարևոր հարցեր և հանդիպումից հետո «մեծ հետևանքներ» խոստացել: Այդ մասին Թրամփը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի միացումը Ռուսաստանին անօրինական է համարում: Գրում է Russian.rt.com-ը:
Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ որևէ կոմպրոմատ չունի: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը թվիթերյան իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել, որում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի, հետ գագաթնաժողովի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Հելսինկիում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Գրում էGazeta.ru-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման կատարյալ արդյունքը կդառնա հիմնական հարցերի շուրջ հաղորդակցման ուղիների վերագործարկումը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: