Հայերեն   English   Русский  
դրոշ
Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով: Գրում է Rusarminfo.ru-ն:
AMNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աթենքում բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները, որպես Պաղեստինի ժողովրդին համերաշխության նշան, այրել են Իսրայելի դրոշը: Գրում է Russian.rt.com-ը:
Թեհրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իրանցի խորհրդարանականներն այրել են ԱՄՆ-ի դրոշը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ համապարփակ գործողությունների պլանի պայմանագրի պատճենը: Նման կերպ իրանցի խորհրդարանականներն իրենց անհամաձայնությունն են արտահայտել գործարքից Վաշինգթոնի դուրս գալու կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ պետության նախագահի նստավայրի շենքին պետք է ծածանվի միայն տվյալ երկրի դրոշը: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանի Դաշքեսան շրջանի ղեկավար Ահադ Աբիևը երկրում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ որոշել է կոտրել Հայաստանի դրոշի պատկերով շիֆերը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է բոլոր դաշնային կառույցներից իջեցնել ամերիկյան դրոշները՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսին, որը մահացել է այս չորեքշաբթի:
Պաստառը, որը Տեխաս քաղաքի բնակիչները նկատել են Վալենտինի հաջորդ օրը, կախված է եղել քաղաքացիական աշտարակի կենտրոնում:Թեև պաստառի վրայի գրությունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «սեր բոլորին», սակայն քաղաքի բնակիչներն այն նմանացրել են Իսլամական պետության դրոշի հետ, որը իսկական քաոս է առաջացրել նրանց մոտ:Տեղական լրատվական ծառայությունը հաղորդում է, որ քաղաքապետը նամակ է հղել քաղաքի կառավարչին՝ արտահայտելով իր մտահոգությունը դրոշի առնչությամբ և պահանջելով, որ այն անմիջապես հանվի:
Նոր Զելանդիայի բնակիչներն արդեն ընտրել են նոր դրոշի դիզայնը, որը մարտին քվեարկության կդրվի:
"Интерфакс" լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան ԱՄՆ-ի պետդեպարտամենտի շենքի վրա բարձրացվել է Կուբայի դրոշը` որպես ԱՄՆ-ի և Կուբայի միջև պաշտոնապես դիվանագիտական հարաբերությունների վերականգման վկայություն: Գրում է Vesti.ru-ն:
Հունաստանում միջազգային վարկատուների կողմից արված առաջարկությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Աթենքում մի քանի ակցիաներ են իրականացվել: Այդ ակցիաների մասնակիցները, որոնք հանրաքվեի ընթացքում դեմ են քվեարկել միջազգային վարկատուների կողմից արված առաջարկությունների ընդունմանը, հաղթանակ են տոնել: Աթենքում անցկացված նման միջոցառումներից մեկի ընթացքում անգամ այրվել է Եվրոպական Միության դրոշը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: