Հայերեն   English   Русский  
Շրջանառության հարկ
Հայկական ռեստորանների միության ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
Չնայած Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ ամեն ինչ անելու են Հայաստանը ապրելու և աշխատելու համար գրավիչ երկիր դարձնելու համար, Հարկային նոր օրենսգրքով Հայաստանի տնտեսվարողների վրա 80- 100 միլիարդ հարկային բեռ կավելանա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «ՄԱԿ» կուսակացության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ըստ նրա, դա ոչ միայն տնտեսվարողների, այլև ողջ բնակչության վրա ընկնող ծանրաբեռնվածություն է:
ԱԺ արտահերթ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Կառավարությունը շրջահայացություն կցուցաբերի և այս կերպ չի ընդունի հարկային օրենսգիրքը, քանի որ շրջանառության հարկի շեմը կրկին իջեցնելու նպատակը ՓՄՁ-ներին հարկաքամ անելն է:
Արտակ Խաչատրյանի նկամամբ բռնությունը կազմակերպված հանցագործության դրսևորում էր: Դրա պատճառը Արտակի հասարակական ակտիվ կյանքն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ կապված բողոքի ալիքն իր արդյունքը տվեց. գոնե ժամանակավորապես: Հունվարի 30-ին՝ կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների 15 ներկայացուցչի, լսեց նրանց և խոստացավ քննարկել նրանց առաջարկները: Հաջորդ օրը գործադիրը հրավիրեց արտահերթ նիստ և որոշեց հետաձգել օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը, այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև ...
5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի ըթնացիկ քառօրյայի երրորդ օրը մեկնարկեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումներով: Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախորդ երկու օրերին հարցը լայնածավալ քննարկումների արժանացավ, որի ընթացքում ականատես եղան խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ`Ռուբեն Հակոբյանը դրական գնահատեց, որ ընդդիմությունն ու իշխանությունը մի սեղանի շուրջ քննարկման են նստել ու համաձայնության հասել. երկու շաբաթվա ընթացքում պետք է համատեղ աշխատեն և հաջորդ քառօրյային նոր նախագիծ ներկայացնեն:
Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ծավալված քննարկումներին`Արամ Մանուկյանն ԱԺ-ում հայտարարեց, թե դա կատարվում է ժողովրդի ճնշման արդյունքում միայն:
ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ելույթ ունենալով, նշեց, որ Հայաստանում ստվերի խնդիր չկա` այստեղ չի կարող մեկը հազար դրամի առևտուր անել ու չիմանանք:
ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանն ու դրա առաջացրած դժգոհությանը: Հարցի պարզաբանման համար վարչապետը դիմել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Պարոն Միրումյան, նաև մի քանի խոսքով ներկայացրեք այս գործընթացը, հանդիպումները, որ ունեցել եք դժգոհողների հետ՝ իրենց պահանջը և մեր օրենքը: Ի՞նչ հակասություններ կան, իրենց ցանկությունը ո՞րն է, և մենք ի՞նչ հնարավորություններ ունենք բավարարելու: ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: