Հայերեն   English   Русский  
հղի կին
Ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հունիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 15.30-ի սահմաններում դստեր ամուսինը իրենց բնակարանում իր 4 ամսական հղի դստերը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը ցանկացել է միջամտել, հրել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ շարժվել են Երևան քաղաքի ուղղությամբ:
Nepali Times պարբերականի փոխանցմամբ՝ Նեպալում Fishtail Air ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել: Տարածված հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռը կործանվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Նուվակոտ շրջանում: Գրում է Russian.rt.com-ը:
Evrensel թերթի հղի աշխատակցուհի Հազալ Օլմեզը Ստամբուլի փողոցներից մեկում հարձակման է ենթարկվել: Անծանոթ մուսուլմանները ծեծի են ենթարկել նրան՝ «բաց հագնվելու պատճառով»:
Քաղաքացի Նարե Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը մարմնավաճառությամբ զբաղվելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին տանելու նպատակով հրավիրել է իրեն նստել ծառայողական ավտոմեքենան: Ինքը հրաժարվել է, ապա ոստիկանության նույն աշխատակիցը տեղյակ լինելով, որ գտնվում է հղիության շրջանում, ձեռքերով հարվածներ է հասցրել որովայնին և հարկադրաբար նստեցնելով ավտոմեքենան` բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Բաքվի Փիրալլահի շրջանում ամուսինը մահացու ծեծի է ենթարկել իր կնոջը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: