Հայերեն   English   Русский  
Դավիթ Խիթարյան
Ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացավ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին Հայաստանի հավաքականից մասնակցեցին Սոսե Բալասանյանը (52 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ) և Գոռ Մկրտչյանը (60 կգ): Սոսե Բալասանյանը դարձավ արծաթե, իսկ Ֆերդինանտ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր:
Ձյուդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ Չեխիա մեկնել է 7 մարզիկ.
2016 թ. հայ ձյուդոյիստները տարբեր մրցաշարերում նվաճել են 20 մեդալ: Դրանցից ամենակարևորը Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Դավթյանի (60 կգ) նվաճած բրոնզե մեդալն էր:
Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ձյուդո մարզաձևում կներկայացնի 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Գյումրեցի մարզիկն արդեն երրորդ անգամ է հանդես գալու օլիմպիական խաղերում:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները Ռիո 2016-ին մասնակցելու իրավունք ստանալու համար տարվա սկզբից մինչև մայիս տարբեր մրցաշարերում պայքարելու են օլիմպիական վարկանիշային թանկարժեք միավորներ վաստակելու համար: Մեր մարզիկների հնարավորությունների, առաջիկա մրցաշարերին մասնակցելու, ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին զրուցել ենք Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ:
Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է և նախորդ տարիների միևնույն ժամանակահատվածի հետ:Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ:Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա (H1N1 ենթատեսակ) և Բ տեսակները:
Դեկտեմբերի 13-ին Երևանում` Խուլ և համրերի միության մարզադահլիճում կայացավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը ներկա էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայ մարզասերներն առաջին անգամ գոտեմարտերին համացանցով ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորություն ունեցան:
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում խոսել է մարզաձևում առկա խնդիրների, դրանց լուծման և նպատակների մասին:
Աբու-Դաբիում ավարտված ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկները` Վահագն Հովսեփյանը, Շահեն Աբաղյանը և Արսեն Ղազարյանը, հայրենիք վերադարձան ձեռնունայն: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն ամփոփեց անցած առաջնությունը:
«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: