Հայերեն   English   Русский  
բռնաճնշումներ Ադրբեջանում
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Գազախ քաղաքի բնակիչ 37-ամյա Էլմիր Ահունդովը ոստիկանության տեղի բաժանմունքում մահացել է: Ադրբեջանական «Մեյդան» կայքին վերջինիս քույր Ուլվիա Ահունդովան հայտնել է, որ նա մահացու ծեծի է ենթարկվել: Որպես ապացույց քույրը սոցիալական ցանցերում տարածել է իր եղբոր մարմնի լուսանկարը, որը կապտուկների մեջ է:
Դատաիրավական խորհրդի որոշումների համաձայն՝ Ադրբեջանում ավելի քան 100 դատավորներ հեռացվել են դատական համակարգից: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը Աղստաֆայի շրջանում տարածքային հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի թիվ երկու գաղութում բանտարկության մեջ գտնվող երիտասարդ ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին արգելել են գիշերվա ժամերին կարդալ: Այս մասին հայտնել է վերջինիս մայրը՝ Շուրա Ամիրասլանովը:
Միավորված ազգերի կազմակերպության՝ Ժնևի կենտրոնակայանում Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել է կազմակերպության՝ Ադրբեջանին առնչվող առաջարկությունների կատարման հարցը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 20-ին հրապարակել է ադրբեջանցի հայտնի փաստաբան և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի գործով իր որոշումը:
Ադրբեջանում փաստաբանների իրավիճակը քննարկվել է Վարշավայում Փաստաբանների միջազգային ասոցիացիայի՝ «Մարդու իրավունքների ինստիտուտ» կազմակերպության շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 7-ից հացադուլ հայտարարած Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մուրադ Ադիլովը սեպտեմբերի 10-ին տեղափոխվել է պատժախուց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջինիս եղբայր Նաթիգ Ադիլովը, ով քաղաքական դրդապատճառներով արտագաղթել է Եվրոպա:
Ադրբեջանական «REAL» (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր դեմ «պատվերներ» ընդունած դատավորների դեմ, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանը Ռուսաստանին հանձնել է Բաքվում ձերբակալված, ծագումով Դաղստանից Ռուսթամ Ամիրովին: Այս մասին հայտնել է նրա եղբայր Նասիրխան Ամիրովը, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:
Քաղբանտարկյալների ցուցակի կազմման աշխատանքային խումբը ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հերթական թարմեցված ցանկը: Այն ներառում է 130 անձանց անուններ: Այս մասին նշված է աշխատանքային խմբի մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: