Հայերեն   English   Русский  
Մշակութային զբոսաշրջություն
Ինչո՞վ կարող է զբոսաշրջիկը զբաղվել Դիլիջանում։ Այս հարցի պատասխանն էին փնտրում օրերս Դիլիջան այցելած լրագրողները, որոնց ներկայացվեցին «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ Դիլիջանում ստեղծված զբոսաշրջային փորձառությունները։ Դրանք կոչված են քաղաքն առավել գրավիչ դարձնել և խթանել մշակութային զբոսաշրջությունը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ` նոյեմբերի 20-ին, Մատենադարանում մասնակցել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: