Հայերեն   English   Русский  
Ադել
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի ամենակրտսեր անդամը կարճ ժամանակահատվածում իր կոսմետիկական ապրանքանիշի շնորհիվ 420 միլիոն դոլար է վաստակել
Բրիտանացի երգչուհի Ադելն անկասկած կարող է պարծենալ իր ոգով և քննադատությունը անտեսելու ունակությունով: Երգչուհին հայտարարել է, որ «թքած ունի» այլ մարդկանց քննադատության վրա: Իսկ երգչուհու նման հայտարարության համար պատճառ հանդիսացել է «Գրեմմի» մրցանաբաշխության շրջանակներում նրա կրած Givenchy նորաձևության տան զգեստը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Բրիտանացի երգչուհի Ադելը, որը մի քանի տարվա լռությունից հետո մեծ հաղթանակով երաժշտական Օլիմպոս վերադարձավ իր «25» ձայնասկավառակով, շարունակում է տարբեր մրցանակների և կոչումների արժանանալ: Հերթական հարցման արդյունքների համաձայն` երգչուհին «ապագայի երաժշտական կուռք» է ճանաչվել: Գրում է Popcornnews.ru.-ն:
Կեսգիշերին տեղի ունեցած Գրեմիի մրցանակաբաշխության ժամանակ բրիտանացի երգչուհի Ադելը նվաճեց միանգամից հինգ մրցանակ, այդ թվում` Լավագույն ալբոմ անվանակարգում: Մինչդեռ Բիյոնսեն հաղթեց ընդամենը երկու անվանակարգում, ինչը զարմանք առաջացրեց շատերի մոտ, քանի որ ակնկալվում էր, որ այս տարի Բիյոնսեն վերջապես կհաղթի Լավագույն ալբոմ անվանակարգում իր Lemonade-ով: Հավանաբար նման սպասումներ ուներ նաև Ադելը, ուստի երբ նա բեմ բարձրացավ` ստանալու մրցանակը, նա հայտարարեց.«Ես չեմ կարող ընդունել այս մրցանակը: Իմ կյանքի ...
Doğan News Agency -ի հաղորդմամբ՝ Բոդրումի Էգեյան առողջարանային քաղաքում բնակվող մի ժողովրդական երգիչ պնդում է, որ ինքը բրիտանացի փոփաստղ Ադելի հայրն է:
2016թ. ընթացքում բրիտանացի երգչուհի Ադելի ձեռքբերումների շարքը ևս մեկով է համալրվել, քանի որ երգչուհին նոր ռեկորդ է սահմանել YouTube տեսահոսթինգում: Ջեյմս Կորդենի «Ավտոմոբիլային կարաոկե» շոուի ընթացքում Ադելի մասնակյցությամբ եթերի տեսանյութն ամենահայտնին է դարձել YouTube տեսահոսթինգում:
Թեև բրիտանացի երգչուհի Ադելի ունեցվածքը 100 միլիոն դոլարից ավել է գնահատվում, սակայն նա չի պատրաստվում շոու բիզնեսի բազմաթիվ գործընկերների օրինակին հետևելով իր կայանալիք հարսանիքի վրա միլիոնավոր դոլարներ ծախսել: Պարզվում է երգչուհին պատրաստվում է ընկերոջ` Սայմոն Կոնեկիի հետ բավական համեստ հարսանեկան արարողություն կազմակերպել: Գրում է Popcornews.ru.-ն:
28-ամյա Ադելը ոչ միայն մի քանի չափազանց հաջող ձայնասկավառակներ է թողարկել, այլ նաև ռեկորդային թվով տարբեր երաժշտական մրցանակների արժանացել և հենց այդ պատճառով զարմանալի չէ, որ մոտակա ժամանակներս կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, քան կարիերային: Երգչուհին անգամ խոստովանել է, որ մտածում է շրջագայություններից հրաժարվելու մասին: Գրում է Popcornews.ru.-ն:
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հինգ տարվա հարաբերություններից հետո երգչուհի Ադելը և նրա ընկերը` Սայմոն Կոնեկին, վերջապես նշանադրվել են: Աղբյուրների փոխանցմամբ` զույգը չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել իրենց նշանադրության կապակցությամբ: Գրում է Spletnik.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: