Հայերեն   English   Русский  
պեղումներ
Մարդաբանները, գիտնականներն ու անկախ հետազոտողները երկար տարիներ բարձրահասակ մարդկանց մնացորդներ են հայտնաբերել Անդրկովկասի լեռներում:
«Արցախում թեև պետությունը աջակցում է գիտությանը, սակայն ամենակարևոր օգնությունը միմյանց սատարելն է, ուս-ուսի գնալը: Պատերազմից հետո Արցախում ստեղծված գիտական հանրությունը «պատերազմական» ընկերություն կարծել լինի: Մենք միասին շատ ծանր հարցեր ենք լուծում»:
Մեծ Բրիտանիայի Էդինբուրգյան համալսարանի հետազոտողների խումբը այժմյան Թուրքիայի հարավարևելյան հատվածում (Ուռհա՝ Եդեսիա քաղաքից 14կմ հյուսիս-արևելք) գտնվող Գյոլբեքլի թեփե կամ Պորտասար կոչվող նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիրի քարե սյուների վրա հայտնաբերել է արտասովոր պատկերներ:
Արցախում՝ Ազոխի քարանձավում, 15 տարի կատարված պեղումների արդյունքներն ամփոփվել են անգլալեզու «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» գրքում, որը հրատարակել է շվեյցարական «Springer» գիտատեխնիկական հրատարակչությունը: Գիրքը թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով հասանելի է աշխարհի գիտական հանրությանը, առաջատար բուհերին և ոլորտով հետաքրքրվողներին: Գրքում զետեղված են աշխարհի 25 համալսարանների գիտաշխատողների հեղինակած հոդվածները:
Արմավիրի մարզում գտնվող Ակնաշենի համայնքի տարածքում պեղվել է մ.թ.ա VI հազարամյակով թվագրվող բնակավայր. այն Հարավային Կովկասում գիտությանը հայտնի վաղագույն նստակյաց բնակավայրերից է:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում 1998-ից ի վեր ընթացող հնագիտական աշխատանքներն այս տարի առանձնակի մեծ հաջողությամբ են պսակվել: Ընթացիկ տարվա պեղումների արդյունքում հայտնաբերվել է վաղ բրոնզեդարյան շինություն, որի նմանը Կասպից ծովից Միջերկրական ծովն ընկած հատվածում տարածված Կուր-Արաքսյան մշակույթում չի գտնվել: Շինությունը մի քանի տասնյակ քմ տարածք զբաղեցնող կիսալուսնաձև կառույց է: Հնագետների կարծիքով այն առնչվել է հուղարկավորության ծիսակարգին:
Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա վրվան համալիրում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են 6.5 հազար տարվա վաղեմություն ունեցող մարդու ատամ:
Հայաստանում այս տարի քարանձավագիտական հինգ արշավախումբ է գործել, բոլորն էլ հաջող արդյունքներ են գրանցել: Դրա մասին «Անկախի» հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի քարանձավագետների միության նախագահ, Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ Սամվել Շահինյանը:
Օշականում և Արամուսում ընթացող հնագիտական պեղումները հաջողությամբ են պսակվել. հայ-գերմանական և հայ-ավստրիական հնագիտական խմբերը բացահայտել են բավական ուշագրավ նյութեր:
Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրից հնագետները 6,5 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ են պեղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: