Հայերեն   English   Русский  
զինված խումբ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող Նորքի «Զինված խմբի» գործը։
Հեռախոսազրույցի ընթացքում լսվում է «ՏՏ» և «Մակարով» տեսակի ատրճանակների, Կալաշնիկովի գնդացրի և դրանց փամփուշտների ու այլ զենքերի, ռազմամթերքի գների վերաբերյալ խոսակցությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել ...
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա եւս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել եւ մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են ...
«Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին»,– այս մասին ասվում է ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ։
Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Հայկ և Հրանտ Վարդանյաններն այսօր՝ հունվարի 25-ին, ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրանց պաշտպան Լեւոն Բաղդասարյան:Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Նշենք, որ այսօր ազատ է արձակվել նաեւ Լիլիթ Թորոսյանը:Նշենք, որ օրեր առաջ դատարանի որոշմամբ երկամսյա ժամկետով երկարաձգվել էր զինված խմբի մի քանի անդամների կալանքի ժամկետը:
Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը 2 ամսով երկարացնելու հարցը կքննվի վաղը Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Ըստ որոշ աղբյուրենրի, Նորք-Մարաշում բացահայտված զինված խմբի փողերի «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի։ «Փողն էդ կանալով է եկել, ինչ վերաբերում է զենքին, ապա մոտ 100 հազար դոլար արժողությամբ, եթե ոչ ավելի, զենք է եղել։ Այդքան զենք չես կարող Հայաստանում ձեռք բերել և տեսադաշտում չհայտնվել, հենց դրանով է ԱԱԾ-ն դուրս եկել խմբի վրա։ 2 ամիս հետևել են՝ գաղտնալսել։ Այդ խմբի նպատակն է եղել երեկ՝ ամսի 3-ին գումարվելիք կառավարության նիստը գրավելը, այո, բուն նիստը և ոչ թե կառավարությունը»։ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: