Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Չիկագոյի համալսարանի քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Սիրիայում կառավարական զորքերի դեմ ռազմական ուժի կիրառումը: Գրում է Gazeta-ն:
Միացյալ Նահանգները փետրվարի 23-ին ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ կկիրառի:
Մարջորիի Stoneman Douglas High School-ի ուսանող Անտոնի Բորգեսը դպրոցում անցյալ չորեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ փորձել է փակել և կողպել դուռը: Ահաբեկիչը կրակել է նրա ոտքերի և մեջքի ուղղությամբ :
Պետդեպարտամենտը կարող է դիտարկել պատժամիջոցների հնարավոր կիրառումը Ռուսաստանի 13 քաղաքացիների նկատմամբ, որոնց դեմ ավելի վաղ Միացյալ Նահանգներում «ռուսական միջամտության գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում Միացյալ Նահանգները «վտարյալ երկիր» կդառնա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է նախորդ շաբաթ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ հանդիպում անցկացնել աշակերտների և ուսուցիչների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
«Աղքատության մեջ գտնվող մարդիկ կարող են դաս տալ աշխարհի ամենահարուստներին»,- ասել է ԱՄՆ նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը Հնդկաստան կատարած իր այցելության ժամանակ:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ամերիկյան տնտեսությունն ավելի լավ վիճակում է գտնվում, քան ակնկալվում էր»: Համապատասխան գրառում Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում է կատարել: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին շրջանում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին՝ Մելանիայի հարաբերությունները չի կարելի ներդաշնակ անվանել: Գրում է Elle.ru-ն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփին անձնական հանդիպման ժամ և վայր նշանակել, որպեսզի քննարկեն երկու երկրների հարաբերությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: