Հայերեն   English   Русский  
գրախոսություն
Ընդունված կարգ է` տատը թոռան ծննդյան օրը սովորաբար նվեր է անում. մեկը փափուկ խաղալիք է գնում, մյուսը` քաղցրավենիք, երրորդը` նորաձև հագուստ… Իսկ եթե թոռը հեռու է՝ կարելի է անգամ բավարարվել հեռախոսազրույցով կամ էլեկտրոնային շնորհավորանքով:
Ճշմարտություն: Փորձված ճշմարտություն է, որ սովորական լուցկին միշտ տներում պակասում է: Պակասում էր խորհրդային տարիներին, երբ մեկ կոպեկ արժեր: Պակասում է հիմա, երբ մյուս ապրանքների նման զգալի թանկացել է:
Ընթերցողի հետ հերթական հանդիպումն ունեցավ գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բազմաշնորհ Վաչագան Սարգսյանը՝ ընթերցողի սեղանին դնելով ավելի քան 40 տարում կյանքի տարբեր բնագավառների մասին գրած և մամուլում տպագրած ասույթների նոր ժողովածուն: Հեղինակի ասույթների առաջին գիրքը կոչվում էր «Ասույթներ համենայն դեպս»: Նրա ՎԱՍ կեղծանվան հետ կապված նոր ժողովածուն վերնագրվել է «Վասույթներ համենայն դեպս»:
Մարդիկ սովորաբար խուսափում են զրուցել անձնական կյանքի մանրամասների շուրջ: Լավագույն դեպքում դա անում են իրենց պահվածքն արդարացնելու, մեղավորներ գտնելու համար:
Որպես ընթերցող երբեք էլ անտարբեր չեմ եղել հուշագրությունների նկատմամբ: Հավաստում եմ նաև, որ թեպետ ժամանակին աշխատել եմ կուսակցական և խորհրդային մարմիններում, ամենևին էլ կարոտաբաղձությամբ չեմ տառապում:
Ամեն անգամ, երբ ձեռքս եմ առնում տնտեսական, հասարակական, կրթամշակութային վերլուծական «էկոնոմիկա» պարբերականի հերթական համարը, մի տեսակ կարոտս փարատող զգացողություն եմ ունենում: Եվ առաջինը, որ ուզում եմ կարդալ, «Խոսքը՝ խմբագրին» էջերն են, որտեղ գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը հասարակական հնչեղության տարբեր թեմաներով իր խոհերն է շարադրում՝ մշտապես առանձնանալով իր ուրույն մտածելակերպով, կայուն դիրքորոշումով, լրագրողական հնարքների ուսանելի օգտագործմամբ, հայրենասիրության բաղադրատոմսերով, իր բնաշխարհի ...
Հովհաննես Շիրազի հայրենասիրական քնարերգությունը ժողովուրդ է դաստիարակել: Բնատուր ձիրքով ու հարուստ վաստակով նա 1930-80 ական թթ. հայ ժողովրդի հոգևոր կենսագիրներից մեկն էր` կամրջելով հայրենիքն ու սփյուռքը:
Իրական գիրքը ծնվում է երկունքի ցավով: Հրապարակի վրա գրքերը շատ են, մանավանդ մեր օրերում ով ինչ ուզում՝ գրում ու տպագրում է: Գրքերի տեսքով դարակներին են թառում անմշակ տետրակներ` զուրկ ժամանակի զգացողությունից և գեղարվեստական արժեքից: Հաճախ ընթերցողին մոլորեցնում են անգամ գրքերի տիտղոսաթերթերը:
Այսպես է վերնագրել իր «Դպրոցականի ուղեկիցը» (Եր., 2008) ժողովածուի հակիրճ, բայց խոսուն հրապարակումը գործընկերոջ մասին երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանը: Ներկայացվում է հանրապետության վաստակավոր լրագրողի, երևելի գրող-հրապարակախոսի, շիտակ մարդու, շուրջ 20 տարի երկրի հնագույն պարբերականի («Հայաստան») խմբագրի ստեղծագործական հունձքն ու վաստակը: 1980-ականներից սկսած՝ անձամբ ճանաչել եմ Տիգրան Նիկողոսյանին, ու ինձ համար առավել քան համոզիչ, սրտամոտ են նրա մասին նաև Աղվան Սուքիասյանի, Լյուդվիգ Կարապետյանի, ...
«Գրական թերթն» այս տարի հուլիսին հրապարակեց Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխության արդյունքները: Տարբեր անվանակարգերում լոռեցի երեք գրողների (Արա Նազարեթյան, Հովիկ Վարդումյան, Հրաչյա Մաթևոսյան – Հրաչօ) հետ հրապարակախոսության բնագավառում «Հայ զորական ուժի ժառանգորդը. Սեյրան Օհանյան» գրքի համար առաջին մրցանակի արժանացավ Ֆելիքս Բախչինյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: