Հայերեն   English   Русский  
թանկացում
Երևանի քաղաքապետարանից այսօր անդրադարձել են «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակմանը.
Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը» ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը: Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիրը ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչեւ 300 հազար դրամով:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօ­րինակ բարձր մակար­դակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ար­ձանագրում այդ փաստը:
Այս ընտրությունները ոմանք աննախադեպ համարեցին շրջանառված ընտրակաշառքի չափերի առումով: Բանկային խոսքում մի եզրույթ կա՝ «չաշխատող վարկ», կարելի է ընտրակաշառքի դեպքում էլ մի այդպիսի բառակապակցություն մտածել՝«չաշխատող ընտրակաշառք», քանի որ ընտրակաշառքը ոչ միշտ է նպատակին ծառայում, այսինքն` մարդիկ այն վերցնում և ուրիշին են ընտրում կամ էլ ոչ ոքի չեն ընտրում:
«Ժողովուրդը» գրում է. «Ընտրություններից հետո արդեն նկատվում են մի շարք ապրանքատեսակների թանկացում: Օրինակ՝ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը: Հիշեցնենք՝ բանանի միակ ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը: Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով:
Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հաջորդել է նաև երկաթուղային փոխադրումների գների բարձրացումը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար, պատգամավոր Ջավիդ Գուրբանովը:
Ադրբեջանի սակագնային խորհուրդը հուլիսի 15-ին բարձրացրել է երկրում էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ գները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: