Հայերեն   English   Русский  
կալանք
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով:
Վերաքննիչ քրեական դատարան այսօր՝ ապրիլի 21-ին, մերժեց առաջին ատյանի դատարանի կալանքի մասին որոշման դեմ Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի բողոքը:
Նախօրեին Ադրբեջանում Բաքվի շրջանային դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է բլոգերի փաստաբանը` Էդուարդ Չերնինը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի լրագրողների դեմ իրականացված հատուկ գործողության շրջանակներում երկրի էներգետիկայի նախարար Ալբայրաքի էլեկտրոնային փոստերի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես գալու պատճառով 2016 թվականի դեկտեմբերի 25-ին ձերբակալված և 24 օր կալանքի տակ գտնված 6 լրագրողի գործով դատախազության կողմից իրականացվող հետաքննությունն ավարտվել է: Դատախազը լրագրողներին ձերբակալելու խնդրանքով դիմել է դատարան:
Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Էմիլ Իսքենդերովը ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով դատապարտվել է 30 օրվա վարչական կալանքի:
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդական բանվորական կուսակցության դեմ տարվող հետաքննության շրջանակներում կալանավորվել են Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքն ու քաղաքապետարանի խորհրդի անդամ, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ֆըրաթ Անլըն:
Փարիզում ճեմարանի 15-ամյա աշակերտը կասկածվում է ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր դավադրության համար, որն առանչություն ունի ահաբեկչական գործունեության հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության դատապարտված ակտիվիստ Մամեդ Իբրահիմին մասնակցել իր հոր հուղարկավորության արարողությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: