Հայերեն   English   Русский  
Հիզբալլահ
Լիբանանյան «Հիզբալլահ» շարժման ղեկավարությունը հերքել է Սիրիայի հյուսիսում կառավարական ուժերի հետ բախումներ ունենալու վերաբերյալ շրջանառվող լուրերը: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հայց են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով ԱՄՆ-ից ապասառեցնել և Թեհրանին հանձնել Նյու Յորքում պահվող 2 մլրդ դոլարի ակտիվները: Հաղորդում է alarabiya.net-ը:«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Կենտրոնական բանկին պատկանող 2 միլիարդ դոլարի առգրավման ու հափշտակման խնդիրը լուծելու նպատակով»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:2016թ. ապրիլին ԱՄՆ Գերագույն ...
Մայիսի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, Բաալբեք, Բեքաա և Հերմել բնակավայրերում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը: Հայտնում է arabic.sputniknews.com-ը:
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Սաֆավին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի իշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և Լիբանանում «Հիզբալլահ» շարժման հզորացմանը: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ամփոփվել են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի աշխատանքները` Իրանի Իսլամական Հանրապետության և «Հիզբալլահ» շարժման գործունեությունը դատապարտող հայտարարություններով: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ապրիլի 11-ին Բահրեյնի պաշտնոկանական գործակալությունը իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ցուցակ է հրապարակել, որում ընդգրկված են 67 խմբավորումներ: Հայտնում է arabic.rt.com-ը:
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքով ելույթի ժամանակ ''Հիզբալլահի'' առաջնորդ Հասան Նասրալլահը ասել է . '' Քաղաքական լուծման վերաբերյալ ցանկանած քայլ խոչընդոտվում է նախ Սաուդյան Արաբիայի , ապա Թուրքիայի կողմից'':
Հորդանանի, Սուդանի, Թուրքիայի աշխատանքի նախարարությունները հայտարարել են Ծոցի երկրներում առկա բազմաթիվ թափուր աշխատատեղերի մասին, որոնց քանակը աճել է Հիզբալլահին անդամակցող լիբանանցիներին աշխատանքից ազատելու հետևանքով: Հայտնում է arabic.rt.com-ը:
Լիբանանյան Հիզբալլահ կրոնաքաղաքական շարժման ղեկավարությունը մարտի 16-ին հերքել է Սիրիայից զորքերի դուրսբերման վերաբերյալ լուրերը` շեշտելով ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը: Հայտնում է arabic.rt.com-ը:
ԱՊԼ-ն հայտարարել է Լիբանանի Հիզբալլահ շարժումը «ահաբեկչական» խումբ: Մի քանի օր առաջ նման դիրքորոշում էր ընդունել նաև Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: