Հայերեն   English   Русский  
Սիրիական հակամարտության հետևանքները
Եվրամիությունը (ԵՄ) 1․5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության՝ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն:
Թուրքական և ռուսական զինվորականները մայրաքաղաք Անկարայում սեպտեմբերի 19-21-ը կայացած հանդիպմանը որոշել են Սիրիայի Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոուհանին Անկարայում Սիրիայի հարցի շուրջ կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքների հիման վրա համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Ռուսական զորքերի դուրսբերումը նշանակում է, որ ռազմական միջամտության առջև դրված հիմնական խնդիրները լուծված են: Լուծված է այն առումով, որ հնարավոր եղավ պարտության մատնել «Իսլամական պետությանը» և հնարավոր եղավ պահպանել Սիրիայի օրինական իշխանությունների դիրքերը:
Ազատ սիրիական բանակի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Բերրին «ՌԻԱ Նովոստի» գործակալութանը հայտնել է, որ Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը քարտեզների վրա նշել է դեսկալացիայի գոտիները և դրանք տրամադրել թուրքական կողմին, որը Թուրքիան քննարկում է Ռուսաստանի հետ:
Անկարան կաջակցի ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների Սիրիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Թող Թրամփի խոսքերը Սիրիայում ռազմական միջամտության մասին պարզապես խոսքեր չմնան, մենք պատրաստ ենք աջակցել ԱՄՆ գործողություններին, եթե բանը դրան հասնի», - ասել է Էրդողանը Kanal 7 հեռուստաալիքին:Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հոմսում գտնվող սիրիական կառավարական ուժերի բազան:
ԱՄՆ-ն Միջերկրական ծովում գտնվող իր նավերից ավելի քան 59 հրթիռ է արձակել սիրիական կառավարական ուժերի բազայի ուղղությամբ:
Հունաստանից ապաստան հայցող սիրիացի փախստականը ինքնահրկիզվել է Չիոս կղզում գտնվող փախստականների ճամբարում:Մի շարք հունական ԶԼՄ-ները հեռարձակել են ինքնահրկիզման կադրեր:Նախքան ինքնահրկիզվելը 29-ամյա տղամարդը ավելի քան 1200 ապաստան հայցողների ճամբարում ականատեսների առաջ հայտարարել է, որ նա անարդարության զոհ է դարձել կղզու իշխանությունների կողմից, որոնք բազմիցս մերժել են ապաստան տալու նրա խնդրանքները եւ սպառնում են արտահանձնել նրան Սիրիային:
Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Սիրիայի օդային պաշտպանության համակարգերը, եթե դրանք կրկին փորեն կիրառվել Իսրայելի կործանիչներ դեմ:Իսրայելական Զինված ուժերը հայտարարել են, որ նախորդ շաբաթ խոցել են իրենց ռազմական ինքնաթիռների ուղղությամբ Սիրիայից արձակված մի քանի զենիթային հրթիռներ: Նշենք, որ դա եղել է երկու թշնամական հարեւանների ամենալուրջ ռազմական բախումը վերջին տարիների ընթացքում:Իսրայելական օդուժի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենց չորս ինքնաթիռներն իրականացնելիս են եղել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: