Հայերեն   English   Русский  
​Սպիտակ տուն
CBS News հեռուստաընկերության փոխանցմամբ` Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնը, որը «ռուսական միջամտության» գործով հետաքննության նախաձեռնողներից մեկն է, հրաժարական չի տվել: Գրում է Gazeta.ru-ն:
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան աշխատակից, The New York Times պարբերականի անանուն հեղինակը «սաբոտաժի է ենթարկում ԱՄՆ-ն» իր գործողություններով: Գրում է Gazeta.ru-ն:
Դատապարտյալների խնդիրները չեն դադարում անհանգստացնել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Նախօրեին երեկոյան Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներ Իվանկա Թրամփի, Ջարեդ Քուշների և այլ փորձագետների հետ քննարկել է բանտային բարեփոխումները և այն հանցագործների համաներումը, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով: Գրում է Spletnik.ru-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տվել իր ենթականերին սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան մասին Սպիտակ տան անունից պաշտոնական հայտարարություն հրապարակել, որում նրան հերոս էին անվանել: Այս մասին գրում է The Washington Post- ը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Independent պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է ընդունել, որ լրատվամիջոցները ժողովրդի թշնամի չեն հանդիսանում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն, իբրև, կարող է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին հօգուտ դեմոկրատական կուսակցության, քանի որ այն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի այն ներկայացուցիչներին, որոնք դեմ են արտահայտվել իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ զրույցին, «հիմար» է անվանել: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ընդունում Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ը համաձայն է Ղրիմի պատկանելիության վերաբերյալ Ռուսաստանի «անհամաձայնության» դիրքորոշմանը, ընդ որում` ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ կմնան: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն այսուհետև կզբաղվի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի պաշտպանությամբ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: