Հայերեն   English   Русский  
Հնդկաստան
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում: Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց Հնդկաստանում ճանաչված դերասան Ջեկի Շրոֆֆը:
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 300 մարդ է զոհվել, 50 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավե­րա­ծությունների կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Հնդկաստանի Կերալա նահանգում սողանքի հետևանքով մոտ 200 մարդ է վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի մեջ մտավ Գերմանիայի կողմից՝ ընդդեմ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի քանի այլ երկրների:
Հնդկաստանում ատամնաբույժները յոթ տարեկան երեխայի 526 լրացուցիչ ատամ են հեռացրել: Այդ մասին հայտնում է Times of India պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ուժեղ մուսոնային անձրևներին հաջորդած ջրհեղեղների հետևանքով Ասսամ և Բիհար նահանգներում առնվազն 166 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների սրումից հետո Պակիստանն, այնուամենայնիվ, որոշել է բացել երկրի օդային տարածքը կոմերցիոն բոլոր թռիչքների համար: Գրում է Gazeta.ru-ն:
NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում գտնվող Թիվարե ամբարտակի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել, 18-ը` անհայտ կորել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: