Հայերեն   English   Русский  
Պավել Ավետիսյան
Ընթացիկ տարում պետբյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է 7 տոկոսով։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն առանց այդ էլ սուղ էր։ Միջազգայնորեն ընդունված է, որ գիտության զարգացման համար ֆինանսավորումը պետք է կազմի երկրի ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ նվազագույն գումարից պակաս էր 4 անգամ, այդուհանդերձ դա էլ է կրճատվել։
Հնագիտության ասպարեզում 2017 թվականի փայլուն արդյունք ենք արձանագրել:
Միջազգային հետազոտության տվյալները հարավկովկասյան տարածաշրջանից վկայում են ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքում բնակչության գենետիկական 8000-ամյա շարունակականության մասին:
2016-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը 23 դաշտային ծրագիր է իրականացրել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ արշավներից մի քանիսը դեռեւս ընթանում են, սակայն 2016-ի դաշտային սեզոնն արդեն փակ է։
Այս տարի դաշտային հետազոտական աշխատանքները սկսել ենք հունիս ամսից և ամբողջ պեղաշրջանը կավարտվի հոկտեմբերի վերջին,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:Ըստ նրա խոսքի՝ կատարած աշխատանքների նախնական արդյունքները դրական են,ընդհանուր առմամբ այս տարի 20 ծրագիր են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում:
Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի համերգասրահներից մեկում ռեփերներ Սնուփ Դոգի և Վիզ Խալիֆայի համերգի ժամանակ հանդիսատեսի վրա ընկած պարսպի փլուզման հետևանքով գրեթե 42 մարդ է տուժել: Գրում է Gazeta.ru.-ն:
Վերջերս տեղի ունեցավ «Հին Հայաստանի մշակույթը» խորագրով 16-րդ գիտաժողովը, որտեղ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ 2009-2014 թթ. պեղումներն ու դրանց արդյունքները: Հայկական հնագիտության վերջին տարիների ձեռքբերումների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանի հետ:
Օգոստոս ամսին Ադրբեջանի ոսկու արժութային պահուստները կրճատվել են 1,2 միլիոն դոլարով: Այս մասին haqqin-ին հայտնել են Ադրբեջանի Կենտրոնական բանկից:Ըստ այդմ, արժութային պահուստները անցյալ ամսվա սկզբներին կազմում էին 8501,5 միլիոն դոլար, սակայն երկրի ընթացիկ ամսվա պահուստները կրճատվել են մինչև 7315,4 դոլար: Այսինքն, այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ արտաքին պահուստների խիստ անկում է գրանցվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: