Հայերեն   English   Русский  
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
«Չի կարելի գիտությունը վերածել բիզնես պրոյեկտի: Հենց փորձեն գիտությունը դիտարկել որպես բիզնես պրոյեկտ, դա կլինի գիտության վերջը: Նման մոտեցումն ինձ համար հակագիտական է»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար ինչից պետք է սկսել:
«Թեև վերջին տարիներին Հայաստանում շատ է խոսվում գիտության խնդիրների մասին՝ փոփոխություններ չեմ տեսնում: Ակադեմիայում, օրինակ, ամեն ինչ այնպես է, ինչպես որ էր: Մինդեռ դա գիտության ղեկավարման լավագույն մոտեցումը չէ: Անհրաժեշտ է թե՛ անձերի, թե՛ մոտեցումների, թե՛ գործելաոճի փոփոխություն»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով գիտության վիճակը Հայաստանում:
Արմավիրի մարզում գտնվող Ակնաշենի համայնքի տարածքում պեղվել է մ.թ.ա VI հազարամյակով թվագրվող բնակավայր. այն Հարավային Կովկասում գիտությանը հայտնի վաղագույն նստակյաց բնակավայրերից է:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում 1998-ից ի վեր ընթացող հնագիտական աշխատանքներն այս տարի առանձնակի մեծ հաջողությամբ են պսակվել: Ընթացիկ տարվա պեղումների արդյունքում հայտնաբերվել է վաղ բրոնզեդարյան շինություն, որի նմանը Կասպից ծովից Միջերկրական ծովն ընկած հատվածում տարածված Կուր-Արաքսյան մշակույթում չի գտնվել: Շինությունը մի քանի տասնյակ քմ տարածք զբաղեցնող կիսալուսնաձև կառույց է: Հնագետների կարծիքով այն առնչվել է հուղարկավորության ծիսակարգին:
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Ծովիկ Պետրոսյանի Չարենցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սեփական տնամերձ հողամասում (գտնվում է Գառնու տաճարից 200 մ հյուսիս-արևելք) իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կարասներ են հայտնաբերվել: Հողամասի սեփականատերը փաստի մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ` Հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնին:
Վերջերս տեղի ունեցավ «Հին Հայաստանի մշակույթը» խորագրով 16-րդ գիտաժողովը, որտեղ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ 2009-2014 թթ. պեղումներն ու դրանց արդյունքները: Հայկական հնագիտության վերջին տարիների ձեռքբերումների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: