Հայերեն   English   Русский  
Սաուդյան Արաբիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հետ:
Սաուդյան Արաբիայում կազմակերպված ուղտերի ամենամյա գեղեցկության մրցույթում տասնյակ ուղտեր որակազրկվել են, քանի որ նրանց տերերը օգտագործել են բոտոքս` ուղտերի արտաքինն ավելի գեղեցկացնելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Սաուդցի կանանց համար 2018-ը կարծես լինելու է իրավունքների հաղթարշավի տարի։ Միայն վերջին մի քանի օրերին այս երկրում կանանց իրավունքների առումով մի քանի պատմական իրադարձություններ են տեղի ունեցել. կանայք ֆուտբոլային խաղին հետևել են մարզադաշտից, բացվել է ավտոմեքենաների ցուցահանդես-վաճառք միայն կանանց համար, ինչպես նաև կանանց տաքսի վարելու թույլտվություն է տրվել։
Kingdom Holding ներդրումային ընկերությունը, որը պատկանում է հայկական արմատներով սաուդցի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալին, որը կալանավորվել է ֆինանսական խարդախության գործի շրջանակներում, գրեթե 100-115 մլն դոլարով վաճառել է Բեյրութում գտնվող Four Seasons հյուրանոցի իր մասնաբաժինը: Գրում է Rusarminfo.ru-ն:
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են մարզադաշտերում ֆուտբոլային խաղերի ներկա գտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
Հայկական արմատներով սաուդցի արքայազն ալ-Վալիդ բին Թալալը ձերբակալված տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, որոնց տեղավորել էին Ritz-Carlton հինգ աստղանի հյուրանոցում, առանձնակի վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ են տեղափոխվել: Գրում է Russian.rt.com-ը:
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ոլորտում բարեփոխումները հաջորդում են մեկը մյուսին. այս երկրում կանանց այսուհետ կթույլատրվի ոչ միայն ավտոմեքենա, այլև բեռնատար ու մոտոցիկլ վարել, մասնակցել զանգվածային հանրային միջոցառումներին, այդ թվում և մարզադաշտ այցելել։ Եվ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում արդեն հայտնի է, որ Բելգիան մտադիր է այս երկրում կին դեսպան նշանակել: Դոմինիկ Միներն իր պարտականություններն Էր-Ռիադում կստանձնի 2018-ի ամռանը։
The New York Times պարբերականը հայտնել է Վերսալի հարևանությամբ գտնվող Լյուդովիկոս 14-րդի դղյակի իրական սեփականատիրոջ անունը:
Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների հերթական լարումը Մերձավոր Արևելքը բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ում գտնվելու վայրի մասին Բեյրութում ոչինչ չգիտեին, ընդունել է Ֆրանսիա գնալու առաջարկը, այսուհանդերձ նրա ժամանման կոնկրետ ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին գրում է reuters-ը՝ հղում կատարելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: