Հայերեն   English   Русский  
Ասիական զարգացման բանկ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմին: Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի հետ ագրարային բնագավառում համագործակցության հնարավորությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայի Ժենգի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքով:
Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում են իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ԱԶԲ-ի կողմից իրականացվող գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության Նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին:
Գյումրիում տեղի ունեցավ Ասիական զարգացման բանկի, ՙՀայաստանի զարգացման ձեռնարկություններ՚ հիմնադրամի և ՙՀույս՚ Գյումրիի Շենացման ծրագրի համատեղ կազմակերպած կոնֆերանսը՝ նվիրված Գյումրու վիճակին և հետագա զարգացմանը: Քննարկվեց Գյումրու տնտեսական, սոցիալական և բիզնես միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր:ՙԳյումրին բարենպաստ ռազմավարական դիրք և մեծ ներուժ ունի, սակայն վերջին տասնամյակներին լուրջ դժվարությունների միջով է անցել՝ 1988թ. աղետալի երկրաշարժի, արդյունաբերության ու ենթակառուցվածքների անկման հետևանքով: ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: