Հայերեն   English   Русский  
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյան
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով սկզբում լուծել Հայաստանի լեռնահանքային շրջանների աղտոտված և աղտոտվող տարածքների էկոլոգիական խնդիրները, ներկայացնել դրանց դրական արդյունքները ժողովրդին և հետո նոր միայն մտածել նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման թույլատրելիության մասին։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին:
Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ...
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բողոքներից երեքը, իսկ մեկը՝ բավարարել:
Կառավարության հերթական նիստում այսօր ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը ներկայացրեց՝ «Հողամասի նվիրատվություն ընդունելու, «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնելու, գույք հետ վերցնելու եվ ամրացնելու մասին:
Կառավարության հերթական նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց նվազեցնել խցանումները մայրաքաղաքում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգի 7-րդ հարցով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: