Հայերեն   English   Русский  
պապարացիներ
Վերջերս երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսի կյանքը լի է լարված ու տհաճ իրադարձություններով: Նա բաժանվել է ընկերոջից, անդադար քննադատության է արժանանում գիրանալու պատճառով, ինչպես նաև հաճախ տառապում է խուճապային հարձակումներից և գայլախտից: Գրում է Popcornnews.ru-ն:
Արքայազն Հարին հայտարարել է, որ պապարացիները, որոնք հետապնդել են արքայադուստր Դիանայի ավտոմեքենային նրա մահվան օրը, Փարիզում ՃՏՊ-ի դեպքի վայրում նրան օգնություն ցուցաբերելու փոխարեն, իր մորը նկարահանում էին մահանալու ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Նյու Յորքի փողոցներում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի ուղեկցությամբ, հայտնվել է պապարցիների ուշադրության կենտրոնում: Հետևելով համաշխարհային աստղերի շրջանում վերջին ժամանակներս լայն տարածում գտած տենդենցին` Քարդաշյանը փողոց դուրս եկել է առանց կրծկալի և Նյու Յորքում զբոսնելիս իսկական իրարանցում առաջացրել: Գրում է Spletnik.ru.-ն:
Լոս Անջելեսի ֆերմերային շուկաներից մեկում պապարացիներին հաջողվել է նկարահանել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկին` Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին: Գրում է Spletnik.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որն այժմ ամուսնու` Բրեդ Փիթի աշխատանքի պատճառով Մեծ Բրիտանիա է տեղափոխվել (վերջինիս մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները Մեծ Բրիտանիայում են ընթանում) վերջին շաբաթվա ընթացքում երկու որդիների` 7-ամյա Նոքսի և 14-ամյա Մեդոքսի, ինչպես նաև եղբոր` Ջեյմս Հեյվոնի ուղեկցությամբ Միացյալ Նահանգներում է գտնվում: Գրում է Spletnik.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: