Հայերեն   English   Русский  
«Արմենիա» ավիաընկերություն
Այս համեմատաբար երիտասարդ մասնագիտության յուրահատկություններին ծանոթացել ենք «Արմենիա» ավիաընկերության բորտուղեկցորդների ծառայության պետ Իզաբելլա Սարգսյանի օգնությամբ:
«Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դեմպինգ է իրականացնում: «Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ինքնարժեքից ցածր, մինչև մրցակցին սպանեն: Դա Աէրոֆլոտի դուստր ձեռնարկությունն է: Աէրոֆլոտը սկսել է այդ ծրագիրը, որ սպանի իր բոլոր մրցակիցներին»,-հայտարարել է Գաիաշվիլին՝խոսելով «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների մասին:Նշենք, որ «Պոբեդան» դեկտեմբերի 15-ից պատրաստվում է Գյումրիից թռիչքները ...
Գյումրի- Մոսկվա չվերթների համար 10 հազար դրամ սակագին սահմանելով՝ «Պոբեդան» անմաքուր պայքար է մղում Հայաստանի նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության դեմ:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը, որը երկար տարիներ զբաղվում է ավիափոխադրումներով:
Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է Աշոտ Թորոսյանին, ով, ինչպես պարզեցինք, գյումրեցի ատամնաբույժ է։ Նա մեզ հավաստիացրեց, որ որեւէ պաշտոնյա կամ օլիգարխ իր հետեւում կանգնած չէ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: